Google-ում ավելացել է անհատական որոնման հնարավորություն

Google-ում ավելացել է որոնողական նոր ֆիլտր, որը թույլ է տալիս ձեզ անհրաժեշտ ֆայլերը միանգամից փնտրել Google Photos-ում, Gmail-ում  և Google-ի այլ ծառայություններում:

Ինչպես է այն աշխատում. եթե Դուք փնտրում եք հագուստ և Ձեր Google Photos-ում կան նույնաոճ հագուստի նկարներ, ապա որոնման արդյունքում կտեսնեք նաև այդ նկարները: Անհատական նյութերը կհայտնվեն առջևում, որից հետո էլ կտեսնեք որոնման ընդհանուր արդյունքը: Սեղմելեվ View all Google Photos results՝ հնարավոր կլինի տեսնել տվյալ թեմային առնչվող Ձեր ունեցած բոլոր նկարները:

Նույնը վերաբերվում է նաև Gmail-ին. Ձեզ հետաքրքրող թեմայով Google-ը կառաջարկի մինչև 10 էլ. նամակ, որոնք ամբողջությամբ տեսնելու համար՝ կարող եք տեղափոխվել Gmail:

Պետք է նշենք, որ անհատական որոնումը աշխատելու համար պետք է մուտքագրել ճիշտ բանալի բառեր, արտահայտություններ:

Այն ինչ Google-ը կգտնի անձնական տվյալներում, հասանելի կլինի միայն Ձեզ, այդ ինֆորմացիան հանրային չէ: Նոր ֆիլտրը կարելի է գործածել դեսքթոփ և մոբայլ բրաուզերներում, Android-ի Google հավելվածում այն չի ավելանա:

Նշենք, որ այս ամիս կայացավ Google ընկերության ամենամյա կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվեցին մի շարք նորամուծություններ, որոնց մասին կարող եք կարդալ այստեղ: