Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 30)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Bokeh Len

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա նկարները խմբագրելու համար նախատեսված հավելված է, որը թույլ է տալիս լուսանկարներին ավելացնել բոկե էֆեկտներ:

Cribbage Premium

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղը հեշտ է և՛ սկսնակների, և՛ արդեն փորձառու խաղացողների համար: Օնլայն կարող եք մրցել աշխարհի տարբեր ծայրերից խաղացողների կամ էլ ընկերների հետ: Սկսնակների համար նաև կա հատուկ ուղեցույց, որը կծանոթացնի խաղի կանոններին:

cribbage-premium cribbage-premium1

Breezeblox

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս գունավոր խաղում հարկավոր է խորանարդիկներով կառուցել եռաչափ պատկերներ: Խաղն ունի աստիճանաբար բարդացող 150 աշխարհ:

Puzzlewood Quests Premium

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է ընտրել 4 հերոսներից որևէ մեկին և նրա հետ ճանապարհորդել, որի ընթացքում լուծել բազմատեսակ մինի փազլ գլուխկոտրուկներ: