Intel-ը ներկայացրել է Core i9 պրոցեսորը և Core X սերիայի այլ հզոր պրոցեսորներ

Intel-ը ներկայացրել է Core i9 պրոցեսորը և Core X  սերիայի այլ հզոր պրոցեսորներ

Intel ընկերությունը Computex 2017-ի ընթացքում ներկայացրել է Core i9 գերհզոր պրոցեսորը և  Core X  սերիայի այլ հզոր պրոցեսորներ: Ներկայացնում ենք դրանց տեխնիկական հնարավորությունները:

Core X պրոցեսորների թիրախային օգտատերերը՝ համակարգչային խաղերի սիրահարներն ու մշակողներն են: Նախատեսված է մաքսիմալ հզորությամբ խաղեր խաղալու և ստեղծելու կամ էլ վիդեոկոնտենտ ստեղծող միաժամանակ 4 ծրագրերով աշխատելու համար:

Այս սերիայի լավագույն պրոցեսորը Core i9 Extreme-ն է, որի արժեքը 2000 դոլար է: Այն ունի 16 միջուկ և  ապահովում է միաժամանակ 32 հոսք:

Core X սերիայի մեկնարկային մոդելը Core i5-7640X-ն է 242 դոլարով (4 միջուկ, 4 հոսքով): Core i7 շարքը սկսվում է 339 դոլարանոց մոդելով (4 միջուկ, 8 հոսք) և ավարտվում 599 դոլարանոց մոդելով (8 միջուկ, 16 հոսք):

Core i9 շարքը ներառում է 4 մոդել՝ չհաշված  Core i9 Extreme-ը: Ամենաէժան տարբերակը ունի 10 միջուկ և ապահովում է 20 հոսք, գինը 999 դոլար է: Ամենաթանկը՝ 1699 դոլարանոց մոդելն է (16 միջուկ, 32 հոսք):

Բոլոր պրոցեսորները համատեղելի են նոր Intel X299 չիպերի հետ: Դրանք կտեղադրվեն համակարգիչներում մոտակա շաբաթվա ընթացքում: Ինչ վերաբերվում է արտաքին տեսքին, ապա Core X պրոցեսորները նախագծվել են 6-րդ սերնդի Skylake-ի հիմքով:

Intel-ը ամենաթանկ մոդելներում թարմացրել է Turbo Boost տեխնոլոգիան, որը նախատեսված է ավտոմոտ կմեծացնի պրոցեսորի հաճախականությունը: Նոր տարբերակը անվանվել է  Turbo Boost Max 3.0:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Core X պրոցեսորները 10%-14%-ով ավելի արագ են դարձել նախորդ սերնդի հետ համեմատած: