Computex 2017-ի ընթացքում Asus ընկերությունը ներկայացրել է միանգամից 5 նոթբուք՝ ամենաբարակ մոդելից մինչև տրանսֆորամցվող նոթբուք ունիվերսալ հնարավորություններով:
ZenBook Flip S
Asus ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ZenBook Flip S-ը ամենաբարակ նոթբուքն է, այն կշռում է 1,1 կգ և ունի 10,9 մմ հաստություն: Ավելի պատկերավոր նկարագրելու համար այն համեմատվում է HP Spectre x360-ի հետ, որը կշռում է 1,29 կգ և ունի 13,8 մմ հաստություն, ինչպես նաև զուգահեռներ է անցկացվում MacBook Air-ի հետ (1,35 կգ, 17 մմ):
Նոթբուքը ստացել է 13,3 դյույմ սենսորային դիսփլեյ, որը կարելի է թեքել 360 աստիճանով: Աշխատում է Asus Pen-ի հետ: ՕՀ-ն՝ Windows: Պրոցեսորը՝ Intel Core i7-7500U կամ i5-7200U, ունի մինչև 16 Գբ օպերացիոն հիշողություն և մինչև 1 Տբ SSD:
Մեկանգամյա լիցքավորումը ապահովում է 11,5 ժամ աշխատանք: Համալրվել է երկու USB Type-C մուտքով և մատնահետքի սենսորով, որը թույլ է տալիս արագ մուտք գործել համակարգ: Գինը՝ 1099 դոլար:
Zenbook Pro
Նոր Zenbook Pro-ն ստացել է գեյմերների համար գրավիչ տեխնիկական բնութագրիչներ: Պրոցեսորը՝ Intel Core i7-7700HQ, մինչև 16 Գբ DDR4 օպերացիոն հիշողություն և Nvidia GTX 1050 Ti տեսաքարտ: Այս ամենին ավելացրած 14 ժամյա աշխատանք:
ZenBook Pro-ն ունի 2 USB Type-C մուտք Thunderbolt 3-ով, ևս 2 USB 3.1 մուտք, microSD քարտի մուտք: Նոթբուքը բարակ է, ունի 18,9 մմ և թեթև՝ 1,8 կգ: 15,6-դյույմ սենսորային դիսփլեյով նոթբուքի գինը 1 299 դոլար է:
ZenBook 3 Deluxe
Անվան ընտրությունը խոսում է օգտատերերի թիրախավորման մասին: ZenBook 3 Deluxe-ը ներկայացնել որպես աշխարհում ամենահեղինակավոր մոդելներից մեկը: Այն ստացել է 14 դյույմ էկրան, ունի 12,9 մմ հաստություն
Հիմնական բնութագիրը՝ Intel Core i7 7500U / 7200U, մինչև 16 Գբ օպերացիոն հիշողություն, 1 Տբ SSD, 2 USB Type-C մուտք Thunderbolt 3-ով, մատնահետքերի սենսոր, 4 դինամիկ և մետաղական կորպուս: ZenBook 3 Deluxeի արժեքը 1 199 դոլար է:
VivoBook S
VivoBook S-ը 5 նոր նոթբուքներից տարբերվում է համեմատաբար ցածր գնով՝ 500 դոլար: Տեխնիկական հնարավորությունները վատ չեն:
Պրոցեսոր՝ Intel Core i7-7500U, տեսաքարտ՝ Nvidia GeForce GTX940, մինչր 16 Գբ օպերացիոն հիշողություն և մինչև 2 Տբ SSD, կորպուսը՝ ալյումինե 17,9 մմ հաստությամբ: Կշռում է ընդամենը 1,5 կգ: VivoBook S-ի 15,6 դյույմ Full HD դիսփլեյի շրջանակը բարակ է, որը թույլ է տալիս մաքսիմալ օգտագործել էկրանը:
VivoBook Pro
Այս մոդելը ստացել է i7-7700HQ կամ i7-7300HQ պրոցեսոր, Nvidia GeForce GTX 1050 տեսաքարտ, մինչև 16 Գբ օպերացիոն հիշողություն և մինրև 2 Տբ SSD: Տրամադրության տակ 3` USB, LAN, HDMI մուտքեր կան:
Դիսփլեյը 5,6 դյույմ է, Գլխավոր առանձնահատկությունը դիզայի մեջ է: Կորպուսը ոսկեգույն է, առկա է նաև թվերի տեղնաշար: Սակայն այն բավականին ծանր է՝ 2,2 կգ: VivoBook Pro-նի գինը 799 դոլար է: