Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 1)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Fuel – Fuel Cost Calculator & MPG, Mileage Tracker

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի չափել վառելիքի ծախսը: Այն տրամադրում է 4 տիպի վերլուծություն՝ հիմնվելով ձեր ամենօրյա նշումների վրա:

Farm Games Animal Puzzles for Kids Toddler Apps

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա ուսուցողական հավելված է՝ նախատեսված փոքրիկ երեխաների համար: Այն կենդանիների նկարներով փազլ է, որը հավաքելուց հետո կսովորեցնի տարբերել կենդանիների ձայները:

Wicked Lair

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է փորել գետնի տակը և կառուցել թաքստոց, որտեղից էլ հարձակվել քաղաքների վրա և խաղալ ոչ թե հերոսի դերում, այլ ավազակի:

Audio Notebook

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա ձայնագրող հավելված է, որով հնարավոր է որակյալ ձայնային նշումներ անել օրվա ընթացքում: Այն ունի բազմաթիվ կարգավորումներ: Ձայնագրոիթյունը լսելիս թույլ է տալիս արագացնել կամ էլ դանդաղեցնել արագությունը: Հարմար է օգտագործման համար:

Game of Dragons HD (Full)

Գինը՝ 6.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել այքայադստերը` պահպանել հոր թագավորությունը: Նրա հայրն ապրում է առեղծվածներով և դրակոններով լի երկրում, հենց այստեղ էլ սկսվում են խաղի փորձությունները:

Գինը՝ 1.99$ – անվճար