Ցուկերբերգի ավարտական ելույթի 3 առանցքային գաղափարները

Ցուկերբերգի ավարտական ելույթի 3 առանցքային գաղափարները

Մայիսի 25-ին Մարկ Ցուկերբերգը 12 տարի անց ի վերջո ստացավ Հարվարդի դիպլոմը: Ավարտական վկայագրերի հանձման արարողության ընթացքում, նա ելութով հանդես եկավ և խոսեց ապագայի իր պատկերացումների, ներկայացրեց աշխարհի գլոբալ փոփոխությունների իր տեսլականը: Ներկայացնում ենք Մարկի ելույթի առանցքային գաղափարները:

Facebook-ի հիմնադիրը հատկապես ընդգծեց կյանքի նպատակի կաևորությունը: Նպատակը ՝ այն զգացողությունն է, որ մենք մաս ենք կազմում որևէ կարևոր բանի, պետք ենք, որ ձգտում ենք որևէ կարևորագույն նպատակակակետի: Մենք իսկապես երաջանիկ ենք, միայն եթե ունենք կյանքի նպատակ:

Նա ոչ միայն խորհուրդ տվեց միլլենիալներին գտնել սեփական նպատակը, որին նրանք բնազդաբար արդեն իսկ ձգտում են, այլ հորդորեց ստեղծել այնպիսի աշխարհ, որում յուրաքանչյուրը իրեն կզգա պահանջված:

Նախորդ սերունդների համար ամեն ինչ ավելի պարզ էր, նրանք գտնում էին իրենց նպատակը աշխատանքում, կրոնում, իրենց աշխատակազմում: Սակայն այսօր, տեխնոլոգիական զարգացմանը, ավտոմատացմանը համընթաց, կրճատվում են աշխատատեղերը և շատերը պարզապես մեկուսանում են՝ համարելով իրենց անպետք ու սկսում են լրացնել այդ դատարկությունը յուրովի:

Որպեսզի մեր հասարակությունը շարունակի զարգանալ, մենք պետք է ստեղծենք ոչ միայն նոր աշխատատեղեր, այլ նաև նոր նպատակներ:

 

3 միջոց, որն առաջարկել է Մարկը, ստեղծելու համար այն աշխարը, որտեղ յուրաքանչյուրն իրեն կարևոր կզգա:

 1. Միասին նախաձեռնել, զբաղվել մեծ ու կարևոր նախագծերով

Ամեն սերունդ ունի մեծ նախագծեր, լինի դա մարդու թռիչքը դեպի տիեզերք կամ էլ հիդրոէլեկտրակայան կառուցելը: Դրանք հաղորդում են կարևորության զգացողություն ոչ միայն դրանցում ներառված մարդկանց, այլ նաև երկրներին:

Գուցե շատերն են մտածում. «Չէ որ ես չգիտեմ՝ ինչպես կառուցել էլեկտրակայան, կամ էլ վարակեմ միլիոնավոր մարդկանց իմ գաղափարներով»: Բայց գաղտնիքը նրանում է, որ ճանապարհի սկզբում ոչ ոք չգիտի: Գաղափարները մտքում չեն ծագում միանգամայն ձևավորված տեսքով: Դրանք դառնում են հստակ, երբ մենք աշխատում ենք դրանց վրա, մշակում դրանք:

Ֆիլմերը և փոփ-մշակույթը անլիարժեքության զգացում են սերմանում, դրանք թույլ չեն տալիս մարդկանց գաղափարը աշխատեցնել, գործի վերածել:

Մենք այնքան ենք վախենում սխալվելուց, որ նախընտրում ենք արհամարել անգործության հետևանքով առաջացած բոլոր խնդիրները:

«Ինչի՞ն ենք սպասում,- ասել է Ցուկերբերգը,- ժամանակն է, որ մեր սերունդը հասարակության համար ինչ-որ օգտակար գործ անի: Ինչ կասեք, կլիմայի փոփոխությունը կանգնեցնելու մասին: Քանի դեռ չենք ոչնչացրել մոլորակը՝ սկսենք արևային մարտկոցների մասսայական արտադրություն և տեղադրում: Այսօր մենք 50 անգամ ավելի ենք ծախսում, որպեսզի բուժենք հիվանդներին և ոչ թե կանխարգելենք հիվանդությունները: Կամ էլ կրթական համակարգը փոխենք, անհատականացնենք մոտեցումը, որպեսզի բոլորը կարողանան սովորել»:

Մարկը համարում է, որ բոլոր նպատակները հասանելի են և խորհուրդ է տալիս սկսել մեծ նախաձեռնություններ, որը ոչ միայն զարգացում կապահովի, այլ նաև կստեղծի ընդհանուր նպատակի զգացողություն:

2. Հավասարությունը մտցնել նոր էտապ, որպեսզի յուրաքանչյուրը ազատ լինի նպատակի փնտրտուքներում

Նախկինում մեծամասնությունն ունեցել է ստաբիլ աշխատանք, այսօր բոլորը ձգտում են ձեռնարկատիրության: Սա լավ է, հենց այդ մշակույթն է օգնում մեզ ապահովել առաջընթաց:

Ցավոք, ներկայումս մեր հասարակությունում բարձր է տնտեսական անհավասարության մակարդակը, որը վնասում է ամեն ինչին: Մենք գերագնահատում ենք հաջողությունը և բավարար քայլեր չենք ձեռնարկում, որպեսզի բոլորին նորից ու նորից հնարավորություն ընձեռենք՝ կյանքի կոչել իրենց գաղափարները: Իսկ հաջողությունը գալիս է, երբ մենք ազատ ենք սխալվել:

Ես ծանոթ եմ մեծ թվով ձեռներեցների հետ, բայց ես չեմ ճանաչում մեկին, որը կորոշեր չսկսել իր գործը, քանի որ այն չէր կարող բավարար եկամուտ բերեր: Փոխարենը՝ ես ճանաչում եմ շատ մարդկանց, որոնք նույնիսկ չեն էլ փորձել իրականացնել իրենց երազանքը, քանի որ չեն ունեցել «ֆինանսական բարձ» ձախողման դեպքում:

Ցուկերբերգը համարում է, որ հասարակության աճը պետք է հիմնվի ոչ միայն տնտեսական ցուցանիշների վրա, այլ, թե որքան մարդ իրեն կարևոր և անհրաժեշտ կզգա:

«Իհարկե բոլորի համար ստեղծել հավասար հնարավորություններ չի կարող անվճար լինել: Ինձ նման մարդիկ, պետք է դրանում ներդնեն գումարներ: Եվ ձեզանից ովքեր կհասնեն հաջողության՝ նույնպես: Այդ պատճառով էլ մենք Պրիսցիլայի հետ հիմնեցինք Chan Zuckerberg Initiative-ը»,-նշել է Ցուկերբերգը:

Բայց գումարը դեռ ամենը չէ: Կարող եք զոհաբերել նաև ձեր ժամանակը: Նույնիսկ շաբաթվա ընթացքում 1-2 ժամն էլ բավարար է, որպեզի բացեք որևէ մեկի պոտենցիալը:

3. Միավորել աշխարհի բոլոր մարդկանց

Հետազոտություններից մեկի ընթացքում, ամբողջ աշխարհից միլլենիալներին հարցրել են, թե ինչն է իրենց ինքնության հիմքում ընկած: Ամենատարածված պատասխանները եղել են «ազգությունը», «կրոնը» կամ «էթնիկ պատկանելիությունը», իսկ «աշխարհի քաղաքացիությու՞նը»: Վերջինը շատ կարևոր է, ամեն սերունդ ընդլայնում է իրեն մտերիմ մարդկանց շրջանակը: Ինձ համար դրանում մտնում է ամբողջ աշխարհը:

Մենք հասկանում ենք, որ այժմ մեծ հեռանկարները և մեծ խնդիրները պահանջում են գլոբալ մոտեցում՝ ոչ մի երկիր միայնակ չի կարող գլուխ հանել կլիմայի փոփոխությունից կամ էլ մասսայական համաճարակի դեմն առնել: Զարգացման հասնելու համար, այժմ անհրաժեշտ է համագործակցել ոչ միայն քաղաքներով ու ազգերով, այլ ամբողջ աշխարհի հասարակությունով:

Նույնիսկ համաշխարհային փոփոխությունները սկսում են քչից՝ մեզ նմաններից:

Այնպես որ, մեր մեծ գաղափարները  իրականացնելը և զարգանալը կախված է միայն մեկ բանից՝ մինալու կարողությունից և միասին կերտել աշխարհ, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի սեփական կարևորության զգացողությունը:

Աղբյուրը՝ Harvard.edu