Pokéland. Նոր խաղ պոկեմոնների մասին Nintendo-ից

Nintendo ընկերությունը ներկայացրել է նոր մոբայլ խաղ, որը կուրախացնի  Pokémon Go-ի երկրպագուներին: Խաղն անվանվել է Pokéland և այն պոկեմոնների մասին է:

Խաղն իր մեջ ներառում է տարրեր Pokémon Go-ից և ավելի հին տեսախաղի՝ Pokémon Rumble-ից: Pokéland-ի գրպանային հրեշիկները ապում են կղզիներում և պայքարում են միմյանց դեմ: Այնպես ինչպես Pokémon Go-ում է, հնարավոր է որսալ պոկեմոնների և նրանց մարզել:

Pokéland խաղալու համար անհրաժեշտ է ինտերնետ կապ և Nintendo-ում հաշիվ: Նախատեսվում է խաղը թողարկել և՛ iOS,  և՛ Android օգտատերերի համար:

Արդեն իսկ հասանելի է խաղի alfa-տարբերակը ներբեռման համար, սակայն այն դեռևս  միայն Android օպերացիոն համակարգի համար է: Տրամադության տակ է 6 կղզի, 15 աշխարհ և 134 տեսակի պոկեմոն: Պետք է նշել, որ խաղի պաշտոնական գործարկումից հետո alfa-թեստերները չեն կարող իրենց տվյալները տեղափոխել և շարունակել խաղը այնտեղից, որտեղ կանգ են առել:

Alfa թեստավորումը կանցնի Ճապոնիայում և կտևի մինչև հունիսի 9-ը: Նշենք, որ դեռևս հայտնի չէ՝ երբ խաղի ամբողջական տարբերակը պաշտոնապես կթողարկվի բոլոր օգտատերերի համար: