Կոլբա լաբը, Եվրոպական միության աջակցությամբ, հայտարարել է նորարար գաղափարների մրցույթ կրթության վերաբերյալ: Առաջին անգամ նմանատիպ մրցույթ զուգահեռաբար կանցկացվի ինչպես քաղաքացիների, այնպես էլ պետական հատվածում աշխատող մասնագետների միջև, մասնավորապես ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատողների շրջանում:
Անհատ քաղաքացիներ, կազմակերպություններ, խմբեր Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև պետական ոլորտում աշխատող մասնագետները կառաջարկեն իրենց նորարար գաղափարները հետևյալ խնդիրների շուրջ՝
- Տվյալներ: Ինչպիսի՞ տվյալներ են հավաքագրվում կրթության ոլորտում և ինչպե՞ս կարելի է տվյալների միջոցով կանխատեսել աշխատանքի շուկայի և տնտեսության մոտակա զարգացումները և պահանջարկը:
- Ընթացք. հնարավոր է արդյոք կրթություն ստանալու ընթացքն առավել մարդակենտրոն և գրավիչ դարձնել, օգտագործել ժամանցային ու խաղաֆիկացման հնարքներ:
- Միջավայր: Ինչպե՞ս կարող է ֆիզիկական և վիրտուալ ինտելեկտուալ միջավայրը նպաստել գիտելիքի և կրթության նկատմամբ վերաբերմունքի վերափոխմանը:
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 19-ը՝ այստեղ:
Լավագույն գաղափարների համար Կոլբա լաբը՝ Girls in Tech Armenia-ի, BizNest ընկերության և Այ Էյ Բի Միջազգային Ակադեմիայի հետ համատեղ, կկազմակերպի Griffin Worx ընկերության կողմից մշակված Extreme Build a Business Weekend ձևաչափի միջոցառում հուլիսին, որի ընթացում կընտրվեն մրցույթի հաղթողները: