ISTC կենտրոնը մեկնարկում է առաջին ամառային դպրոցը

ISTC կենտրոնը մեկնարկում է առաջին ամառային դպրոցը

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) մեկնարկում է առաջին ամառային դպրոցը՝ նախատեսված ավագ դպրոցի աշակերտների համար: Ամառային ծրագրին կարող են դիմել 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտները:

ISTC ամառային դպրոցը բաց է Հայաստանի բոլոր ավագ դպրոցների աշակերտների համար, որոնք կարող են սովորել մաթեմատիկա, Python ծրագրավորման և անվտանգության հիմունքներ, ուսանողները հնարավորություն կունենան հանդիպել հաջողակ ծրագրավորողների հետ, լսել ոլորտի հաջողության պատմություններն ու դառնալ ISTC ուսանողական համայնքի անդամ:

Դասընթացը 2 ամիս տևողությամբ է, շաբաթական 4 անգամ, կմեկնարկի հունիսի 15-ին, գրանցվել կարելի է այստեղ, հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 10-ն է: Նշենք, որ դասընթացը վճարովի է:

Մասնակցության համար անհրաժեշտ է մաթեմատիկական գիտելիքներ, մոտիվացիա, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն: