«Ռոստելեկոմը» մեկնարկում է նոր MaxPlus առաջարկը

«Ռոստելեկոմը» Հայաստանում ներկայացնում է նոր՝ MaxPlus առաջարկը, որի շնորհիվ ընկերության բաժանորդները, ի լրումն իրենց սակագնային փաթեթի հիմնական պայմանների, կստանան հավելյալ ծառայություններ աննախադեպ մատչելի պայմաններով։

MaxPlus առաջարկի շրջանակներում վճարելով ընդամենը 500 դրամ բաժանորդները կկարողանան օգտվել 5000 դրամ արժողությամբ բովանդակությունից՝

  • 2,5 անգամ ավելի արագ Ինտերնետից,
  • Մինչև 30 հավելյալ հեռուստաալիքներից (այդ թվում նաև Кинопремьера, Матч! Футбол 2 HD, РЕН ТВ, RU.TV, Карусель, այլ),
  • Անսահմանափակ թվով սերիալներ դիտելու հնարավորությունից Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարան ենթաբաժնից։

Ֆիլմադարան ենթաբաժնում ներկայացված սերիալների բազմազանությունը կգրավի անգամ ամենախստապահանջ հեռուստադիտողին՝ ներկայացնելով ֆիլմարտադրության բազմաժանդր որակյալ արտադրանք՝ թրիլլերներ, արկածային, պատմական, սարսափ, ֆանտաստիկ ֆիլմեր, դետեկտիվներ, մարտաֆիլմեր, այլ ժանրեր։

Այսպիսով, միանալով MaxPlus առաջարկին, Տրիո ծառայությունների փաթեթի բաժանորդները մեկ տարի շարունակ կստանան նշված առավելություններն՝ ի լրումն իրենց տրամադրված բարձրակարգ ծառայությունների՝ մեկ տարվա ընթացքում ավելացնելով ամսական ընդամենը 500 դրամ սակագնային փաթեթի ամսավճարին։

Մանրամասները ներկայացված են ընկերության պաշտոնական կայքում: