WWDC 2017. Ի՞նչ է ներկայացրել Apple-ը

SAN JOSE, CA - JUNE 05: Apple CEO Tim Cook delivers the opening keynote address the 2017 Apple Worldwide Developer Conference (WWDC) at the San Jose Convention Center on June 5, 2017 in San Jose, California. Apple CEO Tim Cook kicked off the five-day WWDC that runs through June 9. (Photo by Justin Sullivan/Getty Images)

Հունիսի 5-ին մեկնարկել է Apple-ի ամենամյա կոնֆերանսը՝ WWDC 2017-ը, որի ընթացքում ընկերությունը ներկայացրեց մի շարք նորություններ և տեղեկացրեց սպասվող թարմացումների մասին: Սովորաբար WWDC կոնֆերանսին խնձորային ընկերությունը կենտրոնանում է հավելվածների, ծառայությունների և օպերացիոն համակարգի վրա, այս տարի տեսանք նաև նոր սարքավորումներ: Պատմում եմք նորույթների մասին:

iOS 11

iOS 11. նոր օպերացիոն համակարգ, որում ակտիվորեն գործարկված են մեքենայական ուսուցման հնարավորությունները: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձրել Siri-ի վրա: Այժմ ձայնային օգնականը կարող է խոսել 21 լեզվով՝ 36 երկրում և ստացել է տղամարդու և կնոջ նոր ձայներ: Siri-ն կարող է իրական ժամանակում թարգմանել խոսքը, իսկ ձայնի հնչողության տատանումներն ավելի բնական են դարձնում խոսքը և նմանեցնում մարդկայինին:

Ավելացել են նոր վիդջեթներ և ֆունկցիաներ, համալրվել է 3D Touch հնարավորությամբ:

Եվս մեկ կարևոր նորույթ՝ առաջին անգամ 10 տարվա ընթացքում թարմացվել է App Store-ի դիզայնը: Այն հիշեցնում է թվային ամսագրեր՝ Pinterest-ին և Flipboard-ին: Ավելացել է «Today» պատուհան՝ նոր հավելվածներով, նաև առանձին բաժին խաղերի համար: Հավելվածների էջերը դարձել են ավելի ինֆորմատիվ՝ խորհուրդներով և տեղեկատու նյութերով:

iPad-ի վրա օպերացիոն համակարգը ավելացնում է ներքևում նոր պանել՝ բացված հավելվածներով՝ macOS-ի նմանությամբ:

Ի շնորհիվ նոր Files հավելվածի՝ համակարգի ֆայլերի կառավարումն ավելի պրակտիկ կդառնա: Այն աշխատում է մեկ պատուհանի սկզբունքվ՝ Box և iCloud ամպային համակարգերի համար ու թույլ է տալիս ստեղծել թղթապանակներ, անվանումներ տալ դրանց և ավելացնել ու պահպանել ֆայլերը:

iOS 11 թարմացված ՕՀ-ն կգործարկվի և հասանելի կդառնա բոլորին այս տարվա աշնանը, իսկ առաջին beta տարբերակը կհայտնվի հունիսի վերջին:

Նոր iPad

Apple-ը ներկայացրեց 10,5 դյույմանոց iPad Pro: Կորպուսի չափերը պահպանվել են, իսկ դիսփլեյը մեծացել է շրջանակի նեղացման հաշվին: Նոր պլանշետը կշռում է 450 գ.: Էկրանը պատրաստված է ProMotion տեխնոլոգիայով:

6 միջուկով A10X պրոցեսորի շնորհիվ՝ նոր iPad Pro-ն 30%-ով դարձել է առավել արդյունավետ: Գրաֆիկան բարելավվել է 40%-ով՝ 12 միջուկով գրաֆիկական պրոցեսորի շնորհիվ: Ըստ Apple-ի ներկայացուցիչների՝ ընդհանուր առմամբ առաջին iPad-ից 500 անգամ ավելի արդյունավետ տարբերակ է այս մեկը: Հիմնական տեսախցիկը 12 Մպ է, օպերացիոն հիշողությունը՝ 64 Գբ: Այն կարող է ակտիվ ռեժիմում աշխատել 10 ժամ: Գինը սկսում է 649 դոլարից:

macOS High Sierra

Համակարգիչների նոր օպերացիոն համակրգն անվանվել է High Sierra, որում կհայտնվի բարելավված Safari բրաուզեր՝ ավելի արագ աշխատող ու էներգախնայող: Ավելին, բարելավվել են հսկողության դեմ ծրագրի կարգավորումները: Ըստ Apple-ի՝ Safari-ն 80%-ով արագ է Chrome-ից:

Ծրագրավորողներին High Sierra-ի beta տարբերակն արդեն իսկ հասանելի է:

iMac Pro

iMac Pro` ամենահզոր համակարգիչը, որն Apple-ը երբևէ թողարկել է: Այն ստացել է 8, 10 կամ 18 միջուկանի Xeon պրոցեսոր, 16 Գբ հիշողությամբ Radeon Vega տեսաքարտ: Օպերացիոն հիշողություն՝ մինչև 128 Գբ, մինչև 4 Տբ SSD:

https://youtu.be/a38_qR-S8Yo

HomePod

Google Home-ի և Amazon Echo-ի պատասխանը: Apple-ը ներկայացրել է խելացի սարք՝ ձայնային օգնականով և որակյալ հնչողությամբ:

Սարքը ունի 7 բարձր հաճախականությամբ դինամիկներ և մեկ subwoofer: Ինֆորմացիայի մշակման համար օգտագործվել է A8 պրոցեսոր, ինչպես iPhone-ում: Դրա օգնությամբ HomePod-ը կարգավորում է ակուստիկ ալիքները սենյակներում:

HomePod-ը ստացել է 6 բարձրախոս, որպեսզի Siri-ն կարողանա առավելագույնս հստակ հասկանալ և տարբերել օգտատերերի ձայները: Այն ակտիվանում է ՛՛Hey, Siri” սովորական դարձած հրահանգով:

https://youtu.be/1hw9skL-IXc

Օգնականը կարող է պատասխանել երաժշտական դժվար հարցերի, ինչպես օրինակ՝ որ երգն է հիթ եղել 2011-ի մայիսին, կամ էլ ով է նվագում հարվածային գործիքները և այլն: Այս ամենը փաստում է Apple Music-ի սերտ ինտեգրացման մասին:

Siri-ն կարելի է հարցնել եղանակի, երթևեկության, սպորտային իրադարձությունների մասին, ինչպես նաև սահմանել հիշեցումներ: Խելացի տան HomeKit համակարգի հետ այն նույնպես կաշխատի, HomePod-ը կարող է կառավարել օդաորակիչները, լուսավորությունը, վարագույրները և այլն:

Սարքը վաճառքի կհանվի 349 դոլարով, սպիտակ և սև գունային տարբերակներով: Այս տարվա դեկտեմբերին այն կհայտնվի ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Հոնկոնգում:

watchOS 4

Apple Watch-ի օպերացիոն համակարգում ևս թարմացումներ են արվել: Այն ավտոմատ կերպով կկարողանա ընտրել գլխավոր էկրանին ցուցադրվող ինֆորմացիան:

Խելացի ժամացույցը կկարողնա NFC-ով կապվել ֆիթնես մարզասարքերի հետ: Այս ամենի համար պետք է սպասել մինչև աշուն: Այլ նորարարությունների շարքում է նաև լապտերի հավելվածը և Bluetooth-ով տվյալների փոխանցումը այլ սարքավորումների հետ: