Վաղը կմեկնարկի ClimateLaunchpad 2017 մրցույթը

Վաղը կմեկնարկի ClimateLaunchpad 2017 մրցույթը

Հունիսի 8-ին մեկնարկում է «ClimateLaunchpad Հայաստան 2017» սթարթափ բիզնես գաղափարների մրցույթը: Երկրորդ տարին անընդմեջ մրցույթի նպատակն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածել հաջող բիզնես նախագծերի՝ խթանելով տնտեսական աճը և նորարարության ներուժը:

Մրցույթը մեկնարկելու է 2-օրյա բիզնես ճամբարով, որը վարելու է Նիդերլանդներից ժամանած մասնագետ Ռոն Բլումերսը: Բիզնես ճամբարին մասնակցելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված լավագույն 14 թիմերը, որոնք իրենց բիզնես գաղափարները վերածելու են կենսունակ բիզնես նախագծերի և սովորելու են բիզնես վարելու հմտությունները:

Ճամբարից հետո՝ հունիս-հուլիս ամիսներին, թիմերը կմասնակցեն 6-անգամյա արագացված խորհրդատվական դասընթացների ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին:

Ընտրված 3 լավագույն թիմերը արդեն Կիպրոսի Լիմասոլ քաղաքում հոկտեմբերի 17-18-ին կմասնակցեն եվրոպական եզրափակիչ հանդիպմանը: Եզրափակիչ փուլի լավագույն 3 սթարթափ գաղափարները կստանան համապատասխանաբար €10,000, €5,000 և €2,500 մրցանակներ:

Նշենք, որ միջոցառումը բաց է միայն լրագրողների համար: Մրցույթն իրականացվում է Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի համագործակցության շրջանակներում: