Apple Design Award 2017. Հայտնի են տարվա ամենագեղեցիկ iOS-հավելվածները

Ամեն տարի Apple-ն ընտրում է մի քանի հավելվածներ, որոնք ամենահարմարն ու գեղեցիկն են iOS պլատֆորի համար: Ներկայացնում ենք այս տարվա հավելվածների ընտրանին  iPhone-ի և iPad-ի համար:

1. Blackbox

Սա գլուխկոտրուկ է, որը խաղացողին մտցնում է փակուղի, որից հետո հասկանում եք, որ խաղի ամբողջ ընթացքում լուծման բանալին ձեր աչքի առաջ էր, ձեռքի տակ էր:

2. Things 3

Things 3-ը կարելի է համարել բոլոր մյուս սովորական առաջադրանքների ցանկեր ստեղծելու հավելվածների նման, բայց այն իր տեսակի մեջ լավագույններից է: Դիզայնի յուրաքանչյուր էլեմենտ մտածված է և օգտակար: Այն ավելի հարմարավետ կդարձնի գործողությունների ցանկեր կազմելը:

3. Mushroom 11

Եվս մեկ գլուխկոտրուկ փազլ, այստեղ ժելեյի նման նյութի դերում եք, որը ճկունորեն ընդունում է ցանկացած ձև՝ ըստ իրավիճակի: Անթերի վիզուալ ոճը լրացնում է բրիտանական դուետ The Future Sound of London-ի սաունդթրեքները:

4. Lake

Այս հավելվածը թույլ է տալիս գունավորել տարբեր պատկերներ՝ ըստ ցանկության: Գաղափարը պարզ է, բայց իրականացված է հետաքրքիր կերպով:

5. Splitter Critters

Այս խաղում փոքրիկ էակներին պետք է հասցնել վերջնակետին և անցնել աշխարհը, իսկ դա պետք է արվի խաղային ախշարհը պատռելով մասերի բաժանելու միջոցով, որով էլ փոքրիկ էակների համար կստեղծեք նոր ճանապարհներ, որոնցով կարող են առաջ շարժվել և հաղթահարել ճանապարհին հանդիպող խոչընդոտները:

6. Bear

Սա նշումներ ստեղծելու համար նախատեսված պարզ հավելված է, որն աշխատում է ոչ միայն iPhone-ի կամ iPad-ի վրա, այլ նաև  macOS-ի: Այն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները նշումներ ստեղծելու, խմբագրելու, նկարներ և այլ մեդիաֆայլեր կցելու համար: Հավելվածում նշումներ հնարավոր է անել նաև Apple Pencil-ով:

7. Elk

Սա ճամփորդության ժամանակ կարող է դառնալ անփոխարինելի հավելված՝ փոխարժեքներ փոխելու համար: Այն ինքնություն  է ձեր գտնվելու վայրը և նախապես էկրանին ցուցադրում է տվյալ երկրում գործող արժույթը: Ինտերֆեյսը զերծ է ավելորդություններից:

8. AirMail 3

Այս հավելվածն կարող է հիասքանչ այլընտրանք դառնալ այն մարդկանց համար, ովքեր նախկինում ունեցել են բազմաթիվ փոստային հասցեներ` տարբեր նպատակներով օգտագործելու համար: Ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ օգտատերը կարող է իրեն հարմարեցնել ինտերֆեյսը, մենյուն և այլն։

9. Enlight

Հավելվածը Photoshop-ին փոխարինող մոբայլ տարբերակն է: Enlight-ում մշակված են բարդ ալգորիթմներ, որոնք առավելագույնս ճշգրիտ խմբագրում են նկարները: Նշենք, որ միևնույն ժամանակ ինտերֆեյսը պարզ է:

10. Old Man’s Journey

Այս խաղը կյանքի թանկ ակնթարթների, կոտրված երազանքների և փոփոխված պլանների մասին է: Old Man’s Journey-ն լի է ձեռքով նկարված գեղեցիկ դետալներով: Սա ծերուկի կյանքի էմոցիոնալ պատմություն է:

11. Severed

Այստեղ խաղացողն արթնանում է և հայտնվում անծանոթ և ահասարսուռ աշխարհում: Սատանան նրան տալիս է թուր և ուղարկում է կռվի չար ոգիների դեմ: Խաղի կերպարը կարող է վերցնել սպանված հակառակորդների մարմնի մասերը և ավելացնել իր ֆունկցիաները: Նշենք, որ Severed-ը 2016-ին ճանաչվել է iPad-ի համար լավագույն խաղը:

12. Kitchen Stories

Այս խոհարարական հավելվածում տեսանյութերը և նկարները ոչ միայն գեղեցիկ են նկարահանված, այլ նաև ինֆորմատիվ են և թույլ են տալիս սովորել նոր բաղադրատոմսեր, որոնք թարմացվում են ամեն շաբաթ: