Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Seek – Rewards through Adventure

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս խաղը կարող է հետաքրքրել Pokemon Go-ի սիրահարներին: Սա նույնպես կարելի է խաղալ լրացված իրականության (augmented reality) միջոցով: Իրական վայրերում պետք է գտնել գանձեր:

Toca Lab: Elements

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը նախատեսված է երեխաների համար: Այստեղ երեխան ունի սեփական լաբորատորիա և կարող է փորել կատարել՝ միախառնելով տարբեր նյութեր և տարրեր, որոնց թիվը հասնում է 118-ի:

Soccer Star 2016 World Legend

Գինը՝ 19.99$ – անվճար

Այստեղ հնարավոր է 0-ից սկսել ֆուտբոլային կարիերա և հասնել հաջողությունների, հաղթել առաջնություններ:

OrasisHD

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա լուսանկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է: Այն անհաջող ստացված կադրերը լուսային էֆեկտների միջոցով դարձնում է որակյալ և ստացված:

Splashtop Personal

Գինը՝ 4.99$ – անվճար

Օգտվեք ձեր համակարգչից հեռակա` iPhone-ի կամ iPod touch-ի միջոցով: Սարքերի միջև կապ հաստատելու համար անհրաժեշտ է նախապես համակարգչի վրա տեղադրել համապատասխան ծրագիրը: Միացումը կկատարվի wi-fi կապի միջոցով: