Գործարկվել է Երևանում կայանալիք WCIT 2019-ի պաշտոնական կայքը և ներկայացվել է բրենդինգը

Գործարկվել է Երևանում կայանալիք WCIT 2019-ի պաշտոնական կայքը և ներկայացվել է բրենդինգը

ԴիջիԹեք 2017 բիզնես ֆորումի ընթացքում տրվեց Երևանում  WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: Մաևտիկա ընկերության ներկայացուցիչ Հայկուհի Տաքսիլդարյանը ներկայացրեց WCIT 2019-ի բրենդինգը: Գործարկվել է նաև համաժողովի  wcit2019.org  պաշտոնական կայքը ու ցուցադրվեց WCIT 2019-ի հոլովակը:

https://youtu.be/GrW8OFe5m9Q

WCIT 2019-ը կանցկացվի 2019 թ. հոկտեմբերի 3-6-ը՝ «Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center) խորագրի ներքո:

Համաժողովի և խորագրի հիմքում ընկած են 4 կարևոր թեմաներ.

  • կրթություն,
  • ապակենտրոնացում,
  • մարդասիրություն
  • Հայաստանը որպես աշխարհի ՏՏ առաջընթացի այլ աղբյուր կամ կենտրոն:

Հայկուհի Տաքսիլդարյանը ittrend.am-ին հայտնեց որ վերջնական տարբերակի վրա աշխատել են 9-10 ամիս: «Քանի որ, սա միջազգային մրցույթ է մենք խնդիր ունեինք գլոբալ գաղափարախոսությունը, միաժամանակ լոկալ գծերը պահպանեով՝ ստեղծել ինչ-որ տարբերակ, որը աշխարհին հասկանալի կլինի ու ներկայնալի կդարձնի Հայաստանի ՏՏ ոլորտը»:

Նշենք, որ դեռևս 2014 թ-ին ԻՏՁՄ-ն Մեքսիկայում անցկացող WCIT 2014-ի շրջանակում  մասնակցության հայտ է ներկայացրել և ստանձնել 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը: Իսկ  2015  թ. ՀՀ կառավարության հետ համատեղ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր: 2019-ին համաժողովի շրջանակում Հայաստան կժամանեն միջազգային առաջատար ընկերությունների 2000-ից ավելի ներկայացուցիչներ:

Նունե Գրիգորյան