Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Reminders Widget

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս վիդջեթում կարելի է ավելացնել բոլոր անհրաժեշտ հիշեցումները, որոնք ցանկանում եք, որ ամեն պահի ձեր աչքի առաջ լինեն:

iHydrate

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հաշվել՝ օրական որքան ջուր եք ընդունում: Ըստ ուսումնասիրությունների մարդուն,  հասակին և քաշին համապատասխան, անհրաժեշտ է օրական որոշակի քանակությամբ ջուր օգտագործել: Այս հավելվածն էլ ստեղծվել է, որպեսզի օգնի լրացնել օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակը:

Pixel Boat Rush

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է առաջ շարժվել ու հասնել վերջնակետերին՝ ճանապարհին ոչնչացնելով հանդիպող թշնամիներին, հավաքել միավորներ և գրանցած արդյունքներով մրցել այլ խաղացողների հետ:

Toddler Learning Games Ask Me Color & Shape Games

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված ուսուցողական խաղ է, որի միջոցով երեխան կսովորի հաշվել, կճանաչի գույները, երկրաչափական մարմինները և այլն:

FRAMED

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս խաղում հնարավոր է փոխել իրադարձությունների դասավորությունը, որոշել խաղի վերջաբանը: Ամեն պահի պետք է կայացնել որոշումներ, վերադասավորել առաջարկվող պատկերներն այնպես, որ խաղի հերոսը ապահով հասնի վերջնակետին: