Թիմ Քուքը պատմել է Apple-ի ինքնավար ավտոմեքենաների համակարգի մասին

Apple-ի ղեկավարը՝ Թիմ Քուքը առաջին անգամ հրապարակայնորեն հաստատել է, արդեն երկար ժամանակ շրջանառվող այն լուրը, որ ընկերությունը մշակում է ինքնակառավարվող մեքենաների հմակարգ: Bloomberg-ին տված հարցազրույցում` նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ Apple-ը չի պատրաստվում արտադրել սեփական ավտքոմեքենաները և վաճառել, փոխարենը ընկերության առջև այլ ավելի ամբիցիոզ նպատակներ կան:

«Apple-ը ներկայումս կենտրոնացած է ինքնավար համակարգերի վրա: Մենք Արհեստական ինելեկտով (AI) բոլոր նախագծերից այս մեկին վերաբերվում ենք որպես մայր նախագծի: Ինքնավար համակարգերը այն է, ինչը մեզ գրավում է և մենք դեռ չգիտենք, թե ուր այն կտանի մեզ: Մենք չենք ցանկանում բացահայտել՝ ինչ պրոդուկտ ենք ստեղծում, բայց կարելի է ասել, որ սա առանցքային տեխնոլոգիա է, որը մենք շատ ենք կարևորում»,-ասել է Թիմ Քուքը:

Ըստ տարածված խոսակցությունների, Apple-ը վարձել է մոտ հազար ինժեների, որոնք 2014-ից հատուկ գաղտնիության ռեժիմում աշխատում են  պայմանականորեն «Titan» կոչվող նախագծի վրա: