WITSA նախագահ Իվոն Չիու. «ՏՏ զարգացման համար կարևոր է կառավարության աջակցությունը և կրթությունը»

WITSA նախագահ Իվոն Չիու. «ՏՏ զարգացման համար կարևոր է կառավարության աջակցությունը և կրթությունը»

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնեսի ֆորումի ընթացքում տրվեց 2019-ին Երևանում  կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT) աշխատանքների մեկնարկը: Այս օրերին Հայաստան էին ժամանել Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance -WITSA) նախագահ Իվոն Չիուն և գլխավոր քարտուղար Ջեյմս Փոյզանթը: Այս առիթով itTrend-ը զրուցել է նրանց հետ: Նշենք, որ աշխարհում առաջատար այս կառույցի ասոցիացիան ընդգրկում է ամբողջ աշխարհում ավելի քան 80 երկրների ներկայցուցչություններ: 

Այս տարի Համաշխարհային ՏՏ համաժովը կանցկացվի Թայվանում, Դուք նաև ներկայացնում եք և ուզում եք կիսվել Թայվանի փորձով, ո՞րն է Ձեր հաջողության բանալին: 

Իվոն Չիու. Թայվանը դարձել է հզոր ՏՏ կենտրոն երկար տարիների աշխատանքի արդյունքում: Մեր կառավարությունը 30 տարի առաջ որոշեց աջակցել տեխնոլոգիական ընկերություններին և դարձնել Թայվանը ինովացիոն կենտրոն: Համախմբվելով և պետական ներդրումներով ու հովանավորությամբ այժմ ստեղծվել են բազմաթիվ հաջողակ ընկերություններ: Հազարավոր աշխատակիցներ կան, որոնք գեներացնում են նոր գաղափարներ և առաջ են մղում ՏՏ արտադրական ոլորտը: Ես շատ եմ կարևորում կառավարության աջակցությունը և մշակած ռազմավարությունը: Տարիներ շարունակ ներդնումներ են կատարում, ոգեշնչում մարդկանց:

Արդեն հանդիպել եք Հայաստանի վարչապետի՝ Կարեն Կարապետյանի հետ, ինչպե՞ս անցավ հանդիպումը և որո՞նք էին քննարկման գլխավոր թեմաները:

Իվոն Չիու. Մենք հանդիպեցինք վարչապետի հետ և խոսեցինք կառավարության ռազմավարության մասին, որը պետք է մշակել երկարաժամկետ նպատակների համար ու հեռուն տանող պլաններով: Նշանակություն չունի, թե ով է ղեկավարը, ով է կանգնած իշխանության գլխին, կարևոր է մշակել օրինակ 10 տարվա ծրագիր, որին կհետևեն և կիրագործեն բոլորը: Ինչպես նաև շատ կարևոր է այս հարցում կրթությունը: Հարկավոր է պատրաստել և աշխատել երեխաների հետ դպրոցական հասակից սկսած, հենց սա է, որ պահանջվում է  ՏՏ զարգացման համար: Նրանց պետք է սովորեցնել ոլորտին համապատասխան ծրագրով ու գիտելիքներով, որպեսզի անպիտան մասնագետներ չլինեն: Այս պատճառով էլ կնշենք զարգացման 2 կարևոր գործոն՝ կառավարության աջակցությունը և կրթությունը:

Ջեյմս Փոյզանթ. Երբ խոսում ենք կրթության մասին, ապա այստեղ դպրոցն ու համալսարանը պետք է միասին ջանքեր գործադրեն, աշխատեն ոլորտի հետ՝ հաջողության հասնելու համար: Պետք է համոզվել, որ երեխային նախապատրաստվում է աշխատանքի համար: Որևէ ընկերություն չի ուզում թերի, անհամապատասխան մասնագետներ ունենալ:

Պրն. Փոյզանթ, Դուք Հայաստանում արդեն 2-րդ անգամ եք, վերջին անգամ 2015-ին եք եղել այստեղ. ի՞նչ փոփոխություններ եք նկատել:

Ջեյմս Փոյզանթ. Այո, ես երկրորդ անգամ եմ Հայաստանում: Անկեղծ ասած 2015-ին կարճ ժաանակով եմ եկել և ուսումնասիրելու շատ ժամանակ չեմ ունեցել, բայց այժմ մենք արդեն հասցրել ենք այցելել մի քանի ընկերություններ: Այստեղ ենք, որպեսզի կիսվենք մեր փորձով, ունենք մի շարք հանդիպումներ և նախապատրաստելու ենք WCIT 2019-ին:

Ինչպես նշեցիք, արդեն հասցրել եք այցելել մի քանի հայկական տեխնո-ընկերություններ, ինչպիսի՞ն են տպավորությունները:

Ջեյմս Փոյզանթ. Այո, մեզ համար տպավորիչ էր «Թումո» կենտրոնը, որտեղ էլ տեսանք հենց այն, ինչի մասին խոսում էի: Երեխաներին կրթում են թվային դարաշրջանին ընդառաջ: Մյուս ընկերությունները, որոնք հասցրել ենք այցելել նույնպես տպավորիչ էին՝ իրենց գաղափարներով: Նկատեցինք, որ կան ազատ աշխատատեղեր և մասնագետների մեծ պահանջարկ:

Եթե խոսենք գլոբալ մարտահրավերների մասին, որո՞նք են դրանք այսօր աշխարհում և ինչպե՞ս պայքարել դրանց դեմ, որո՞նք են լինելու այս տարվա համաշխարհային ՏՏ համաժողովի գլխավոր թեմաները:

Ջեյմս Փոյզանթ.  Գլոբալ խնդիրներից առաջին հերթին կառանձնացնեմ կիբեռնավտանգությունը, տվյալների պաշտպանությունը: Համացանցը հիմա լի է վտանգներով և չար մտայնությամբ օգտատերերով, ովքեր ցանկանում են գումար աշխատել:  Սրա մասին փաստում է նաև վերջերս լայնորեն տարածված կրիպտովիրուսը: Խնդիրներից մեկն էլ անվերահսկելիությունն է: Ժամանակի ընթացքում խնդիրները կլուծվեն կամ էլ կհայտնվեն նոր տեխնոլոգիաներ և այդ խնդիրները կկորցնեն ակտուալությունը: Օրինակ, 5 տարի առաջ մեծ խնդիր էր պոռնոգրաֆիան, բայց ժամանակի հետ այս խնդիրը լուծվեց՝ առաջացան արգելափակող ծառայություններ և հարցը քիչ թե շատ լուծվեց, դարձավ վերահսկելի: Կիբեռնավտանգության դեպքում նույնպես նոր տեխնոլոգիաներ են գալիս՝ բլոկչեյնը, որն արդեն կփոխի մոտեցումները:

Իվոն Չիու. Ես նույնպես կարծում եմ, որ յուրաքանչյուր գլոբալ խնդիր ժամանակի ընթացքում ստանում է իր լուծումը  և առաջ են գալիս նորերը: Կարևոր է նաև դրանք լուծումներ փնտրելու ցանկությունը, կիրքը և մոտիվացիան:

Նունե Գրիգորյան