AR / VR Club Armenia-ի չորրորդ հանդիպումը հունիսի 20-ին է

Հունիսի 20-ին ISTC կենտրոնում տեղի կունենա AR / VR Club Armenia-ի  չորրորդ հանդիպումը (Meetup #4)։
Արդեն ձևավորվել է հարթակ, որտեղ AR / VR տեխնոլոգիաներով զբաղվող կամ հետաքրքրված մարդիկ ներկայացնում են իրենց նախագծերը, քննարկում հնարավոր համագործակցության հննարավորությունները, ծանոթացնում նորագույն լուծումներին և գործիքներին։

Meetup-ի ժամանակ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց նախագծերը կամ գաղափարները, փորձել գտնել հնարավոր համախոհներ միասին նախագծեր իրականացնելու համար։ Կարելի է նաև բերել AR / VR սարքեր, ներկաներին ցուցադրելու համար, խրախուսվում են բոլոր տեսակի DEMO-ները։

AR / VR Club Armenia-ն Augmented Reality և Virtual Reality տեխնոլոգիաներով զբաղվող կամ հետաքրքրվող մարդկանց ոչ ֆորմալ ակումբ է, որի նպատակն է Հայաստանը դարձնել AR / VR-ի լուծումներ առաջարկող առաջատար երկրներից մեկը:

Նշենք, որ AR / VR Club-ի Meetup-ների կազմակերպիչներն են Arloopa, Locator ընկերությունները և ISTC կենտրոնը: