Հայաստանը նորարարության համաշխարհային վարկանիշում 59-րդ տեղում է

Հայաստանը 59-րդ հորիզոնականն է զբաղեցրել ամենանորարար երկրների վարկանիշում 127 երկրից: The Global Innovation Index 2017 վարկանիշը կազմում է ՄԱԿ-ի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO): Նախորդ տարի  Հայաստանը 60-րդ հորիզոնականում էր:

Այս տարի Հայաստանը  վերադարձրել է իր 59-րդ տեղը, որը զբաղեցնում էր 5 տարի առաջ՝ 2013-ին, այդ ժամանակ վարկանիշում ընդգրկված էր 142 երկիր: Իսկ 2014-ին 65-րդ տեղում էր:

ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը 4-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 45-րդ,  Թուրքիան՝ 43, Ադրբեջանը՝ 82, Ուկրաինան՝ 50, Բելառուսը՝ 88, Տաջիկստանը՝ 94, Մոլդովան՝ 54, Ղազախստանը՝ 78, Ղրղզստանը՝ 95, իսկ Ուզբեկստանը չի ընդգրկվել վարկանիշում:

Տարածաշրջանային երկրներից Հայաստանից առաջ են անցել Թուրքիան և Ռուսաստանը, Վրաստանը 68-րդն է, Իրանը՝ 75-րդը:

2017-ի վարկանիշի առաջատարը Շվեյցարիան է, որին հաջորդում են Շվեդիան, Նիդերլանդները, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Շվեյցարիան նաև 2016-ի առաջատարն էր, Սինգապուրը 7-րդն է:

Նշենք, որ Global Innovation Index-ը հրապարակվում է 2007-ից, վարկանիշը կազմում են ԱՄՆ Քորնուելի համալսարանի աշխատակիցները: