ttrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Word Seek HD
Գինը` 0.99$ – անվճար
Սա հետաքրքիր խաղ է, որտեղ պետք է հնարավորինս շատ բառեր կազմել առաջարկվող տառերից: Խաղի ավարտին կարող եք տեսնել այն տարբերակները, որոնք բաց էիք թողել:
Mechanical Box
Գինը` 0.99$ – անվճար
Այս խաղում պետք է փազլների միջոցով բացահայտել, թե ինչ է թաքնված արկղում:
Digits, the calculator for humans
Գինը` 3.99$ – անվճար
Սա հաշվիչ հավելված է, որը կօգնի արագ կատարել հաշվումներ, տեսնել դրանց պատմությունը, խմբագրել այն՝ ավելացնելով կամ պակասեցնելով գործողությունները:
Drawing Grid & Outline Tracing by Myvinchy
Գինը` 1.99$ – անվճար
Սա նկարների խմբագրման համար նախատեսված հավելված է, որը կօգնի ստեղծել իլյուստրացիաներ: