AirBus-ը ցույց է տվել իր անօդաչու թռչող տաքսիի՝ Vahana-ի աշխատանքը (տեսանյութ)

AirBus ընկերությունը Vimeo վիդեոպորտալում հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է իր անօդաչու թռչող տաքսիի աշխատանքը: Տեսանյութը պատրաստված է համակարգչային գրաֆիկայով, որտեղ Դեբորա անունով օգտատերը սմարթֆոնի հատուկ հավելվածով պատվիրում է Vahana տաքսին, որի միջոցով Սան-Խոսեից տեղափոխվում է Սան-Ֆրանցիսկո: Ուղևորությունը տևում է ընդամենը 18 րոպե, հաշիվը կազմում է 77 դոլար: Նմանատիպ ուղևորությունը մեքենայով խլում է մի քանի ժամ:

Նշենք, որ Vahana-ն դեռ մշակման փուլում է, ինչպես կարելի է տեսնել տեսանյութում այն նախատեսված է մեկ ուղևորի համար, այն կարողանում է թռչել և վայէջք կատարել ուղղահայաց ձևով:

https://vimeo.com/221950605