Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Radio Live! deluxe

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս ունկնդրել ռադիոալիքներ՝ աշխարհի տարբեր ծարյերից: Հնարավոր է նաև կազմել սիրելի ալիքների ցանկ:

LightEaters!

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է լուսավորել մութ գործարանը, որը լցված է ուրվականներով  և գտնել դրանից դուրս գալու ճանապարհը: Պետք է պայքարել խավարի և մթության դեմ, ամեն աշխարհում պետք է գտնել բանալիներ, լուսավորել և բացահայտել նոր վայրեր: Խաղն ունի 30 աշխարհ:

Magnifier Flash

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա պարզ խոշորացույց + լապտեր հավելված է: Հնարավոր է մանր գրվածքները դիտալկել խոշորացնելով և միաժամանակ լուսավորել:

screen696x696 (5) screen696x696 (6) screen696x696 (7)

Simple Habit Tracker

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է նոր, դրական սովորություննր ձեռք բերել: Կազմել առօրյան՝ ներառելով հետաքրքիր զբաղմունքներ և սովորություններ:

Princess Fairy Tale Coloring Wonderland for Kids and Family

Գինը` 2.99$ – անվճար

Այս մանկական խաղում Դուք ճամփորդում եք փոքրիկ արքայադստեր հետ, որը փորձում է գունազարդել այս կախարդական աշխարհը տարբեր գույներով: