Հայտնի են ՏՏ ընկերությունների միջև փեյնթբոլի մրցաշարի հաղթողները

Հունիսի 17-18-ին ՏՏ ընկերությունների միջև անցկացվեց Փեյնթբոլի սիրողական մրցաշար: Սևանա լճի ափին 9 թիմեր պայքար մղեցին հաղթողի տիղոսին արժանանալու համար: Երկու օր տևած պայքարում հաղթեցին ՎՕԼՕ և ԳՏՏԿ թիմերը: Մրցաշարին մասնակցել են ավելի քան 75 ծրագրավորողներ:

Խաղը վարել են արհեստավարժ զինվորական մասնագետներ: ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մասնակիցների հետ կրակային պարապմունքներ և ռազմական մարտավարության վարժանքներ է անցկացրել: Թիմերը անվտանգության համապատասխան դասընթաց-հրահանգավորում նույնպես անցել են:

Առաջին տեղը զբաղեցրած թիմը ստացավ որսորդական զենք, գավաթ և պատվոգրեր, իսկ երկորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ օդամղիչ զենք, գավաթ, պատվոգրեր:

Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն էին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, «Լեգիոն» Փեյնթբոլի ակումբ: