Հայաստանում գործում է 5 Tesla Supercharger

Հայաստանում գործում է 5 Tesla Supercharger

Հայաստանում տեղադրվել է Tesla էլեկտրական մեքենաների լիցքավորման 5 կայան: Դրանք կարելի է գտնել Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցի, Դիլիջանի Դարավանդ իջևանատան, Երևանի Հանրապետության փողոցում՝ «Կովկաս» պանդոկի, Կովկաս ռեստորանային համալիրի և BetConstruct ընկերության գրասենյակի տարածքում:

Tesla լիցքավորման կայանները տեղադրվել են Բադալյան եղբայրների ընկերությունների խմբի կողմից: Նախաձեռնության հեղինակների հաղորդմամբ՝ այս 5 կետում լիցքավորումն անվճար է, ծախսերը հոգում են վերոնշյալ հաստատությունները։ Լիցքավորման սարքերի դիզայնը և տեխնիկական ապահովումը, մշակվել և պատրաստվել է Հայաստանում:

Ընկերությունից հայտնում են, որ Հայաստանում էլեկտրամեքենաների թիվը գերազանցում է մեկ տասնյակը և աստիճանաբար ավելանում է: Լիցքավորիչների առկայությունն ավելի կհեշտացնի մեքենաների օգտագործումը Հայաստանում և կնպաստի դրանց քանակի աճին: Նախաձեռնողները հուսով են այս միջոցով նպաստել նաև զբոսաշրջության զարգացմանը:

Պահանջարկի աճին զուգընթաց՝ առաջիկայում կտեղադրվի ևս 5 նոր լիցքավորիչ: