Մայքորսոֆթը և Վորլդ Վիժն Հայաստանը կստեղծեն Երիտասարդների զարգացման օնլայն պլատֆորմ

Մայքորսոֆթը և Վորլդ Վիժն Հայաստանը կստեղծեն Երիտասարդների զարգացման օնլայն պլատֆորմ

Մայքորսոֆթը և Վորլդ Վիժն Հայաստանը կհամագործակցեն երիտասարդների հզորացման, կրթության և մի շարք այլ ասպեկտներում:  Հունիսի 21-ին, Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն Լիանա Կորկոտյանը և Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի ղեկավար Ժիրայր Էդիլյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր կրթության, երիտասարդների հզորացման, ինչպես նաև փախստականների ինտեգրման և զբաղվածության ոլորտներում համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար:

Ըստ հուշագրի՝ Մայքորսոֆթը և Վորլդ Վիժն Հայաստանը կստեղծեն Երիտասարդների զարգացման օնլայն պլատֆորմ, ինչպես նաև համատեղ կիրականացնեն կրթության, երիտասարդների հզորացման, ինչպես նաև փախստականների ինտեգրման և զբաղվածությանը նպաստող մի շարք նախաձեռնություններ:

Նախաձեռնությունների շրջանակում կիրականացվեն երիտասարդական ծրագրեր, օնլայն դասընթացներ, կիրականացվեն միջոցառումներ, որոնք ուղղված են ձևավորելու ինքնակատարելագործման ձգտումը ուսանողների և գործազուրկ երիտասարդների շրջանում, համատեղ կկազմակերպվեն սեմինարներ, դասընթացներ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ, ինչպես նաև փորձի փոխանակման մի շարք ծրագրեր:

«Մայքրոսոֆթի գործունեության կարևորագույն ուղղություննրից է Հայաստանում կրթության և երիտասարդների հզորացումը, և մենք հպարտ ենք շարունակելու այս առաքելությանը: Վորլդ Վիժն Հայաստանի հետ նախկինում համատեղ իրականացել ենք մի շարք նախաձեռնություններ և մոտ ապագայում ակնկալում ենք ավելացնել դրանց թիվը»,- նշում է Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն Լիանա Կորկոտյանը:

«Ուրախ ենք շարունակել Մայքրոսոֆթի հետ համագործակցությունը, որը թույլ է տալիս ընդլայնել երիտասարդների հզորացմանն ուղղված մեր ջանքերը, ինչպես նաև հասնել ավելի մեծ թվով սոցիալապես անապահով երիտասարդների՝ ոգեշնչելով նրանց ինքնուրույն կառուցել իրենց արժանապատիվ ապագա»,- նշում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի ղեկավար Ժիրայր Էդիլյանը: