Mssg.me-ն կապում է բոլոր մեսենջերները մեկ օնլայն-հարթակում

Գրեթե բոլորս օգտվում ենք մի քանի մեսենջերներից, ակտիվ ենք միանգամից մի քանի սոցցանցերում, ներկայացնում ենք Mssg.me ծառայությունը, որը կօգնի մեկ հարթակում միացնել դրանք բոլորը:

Օգտվելու համար բավական է բացել սեփական հաշիվ Mssg.me կայքում, մտածել նկարագրություն, URL և դրան կապել մեսենջերների և սոցցանցերի կոնտակտների ձեր հղումները: Այս ամենը անվճար է:

Ստեղծած հաշիվը կարող է դառնալ առցանց-այցեքարտ: Այն կօգնի ընկերներին, գործընկերներին արագ գտնել ձեզ սոցիալական հարթակներում: Ծառայությունը կտրամադրի կարճ հասցե, որը կուղղորդի դեպի ձեր բոլոր սոցիալական էջեր:

Հնարավոր է խմբագրել ինտերֆեյսը, ընտրել օնլայն-այցեքարտի ետնապատկերը, գույները: Մեսսենջերների հղումները ներկայացվում են դրանց պատկերակներով, եթե չեք գտնում ձեր մեսենջերի պատկերակը, ապա կարող եք ներբեռնել նկարը:

Բացի այդ, յուրաքանչյուր առցանց-այցեքարտի համար ծառայությունը գեներացնում է QR-կոդ՝ գաղտնագրված հղումով: