Startup Wise Guys-ը հայկական սթարթափների համար կազմակերպում է ներդրումային և մենթորային օր

Հունիսի 27-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում հայաստանյան սթարթափները հնարավորություն ունեն մասնակցել ներդրումային և մենթորային օրվա, որի  նպատակն է Հայաստանում գտնել early stage սթարթափներ և օգնել նրանց դուրս գալ միջացգային շուկա, առաջխաղացնել բիզնեսը:

Միջոցառման ընթացքում նախատեսվում է փիչինգ մրցույթ (Pitch Battle), որին մասնակցած սթարթափները կկարողանան հեշտացված կարգով մասնակցել Ռիգայում կայանալիք Startup Wise Guys-ի 3-օրյա միջոցառմանը, որն իրենից ներկայացնում է մենթորինգ, ներդրումային հանդիպումներ և այլն, ինչպես նաև ստանալ անվճար ուղեգիր 2018թ. փետրվարին Ռիգայում կայանալիք TechChill տեխո-միջոցառմանը:

Ներդրումային և մենթորային օրը կազմակերպում են էստոնական Startup Wise Guys աքսելերատորը, Startdoon նախաձեռնությունը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝  smartgate.vc-ի և Inapptics-ի աջակցությամբ:

Նշենք, որ Startup Wise Guys-ն արդեն ընդունում է հայտեր իր աքսելերացիոն ծրագրի համար, որը կմեկնարկի սեպտեմբերին Ռիգայում: Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 9-ն է: Այս աքսելերացիոն ծրագրում ընդգրկվել էր նաև հայկական Inapptics սթարթափը: