TSD-ն և Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը կհամագործակցեն

Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը ու «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր: Գործընկերային փաստաթուղթը ստորագրել են Հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և «Թի-Էս-Դի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը:

Հուշագիրը նախատեսում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանն ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական ծրագրերի մշակում, համակարգում, աջակցում ու իրականացում:

Կողմերը կներդնեն տեխնիկական և լաբորատոր միջոցներ, ծրագրային և այլ տեխնոլոգիաներ, լուծումներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ և հմտություններ` իրենց հնարավորությունների և փորձի կիրառմամբ:

Համատեղելով սարքային և ծրագրային ապահովումները՝ ընկերությունը կարող է ապահովել բաց և մատչելի համակարգեր, որոնք կարող են համապատասխանեցվել հիմնադրամի պահանջներին: