Startup Grind Yerevan-ի հյուրը WICASTR-ի հիմնադիր Արմին Սաիդին է

Հունիսի 29-ին ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Startup Grind-ի երևանյան մասնաճյուղի հաջորդ միջոցառումը:

Հյուրը WICASTR-ի հիմնադիր և տնօրեն Արմին Սաիդին է: Հայ-բրիտանական WICASTR-ը ստեղծվել է 2013թ. մայիսին Լոնդոնում, ունի գրասենյակ նաև Երևանում:  Այն տրամադրում է ամպային հարթակ, որը նպաստում է անլար ցանցերի ստեղծմանը և բովանդակության տարածմանը՝ առանց տեխնոլոգիական հատուկ հմտությունների:

WICASTR-ը հանդիսանում է Techstars շրջանավարտ-կազմակերպություն և Cisco-ի կողմից ընտրվել է որպես 2015թ.-ի Մեծ Բրիտանիայի լավագույն 5 սթարթափերից մեկը Internet օf Everything շրջանակներում, որն ըստ կանխատեսումների մինչև 2025թ. կդառնա 37 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ արդյունաբերություն:

Միջոցառման մանրամասներին ծանոթանալ և գրանցվել հնարավոր է այստեղ: Նշենք, որ գրանցումը վճարովի է:

Startup Grind-ը սթարթափների ամենամեծ համայնքն է, որն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs-ի կողմից: Այն ակտիվորեն կրթում, ոգեշնչում և միավորում է 98 երկրների ավելի քան 200 քաղաքներից ձեռներեցների:

Երևանյան միջոցառման հովանավորներն են Picsart և Appricode ընկերությունները, գործընկերներն են` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը  և AVIPlatform կայքը: