Վաղը կմեկնարկի [email protected] 2017-ը

Վաղը կմեկնարկի TEDxKids@Yerevan 2017-ը

Հունիսի 28-ին` ժամը 11:00-ին, Երևանում՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, տեղի կունենա [email protected] 6-րդ միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Միջոցառմանը կմասնակցի ավելի քան 300 երեխա Երևանից և մարզերից: [email protected] 2017 միջոցառման թեման է «Ապագան ասելիք ունի»:

[email protected] միջոցառման ընթացքում տեսագրված TED ելույթների ընտրանու ցուցադրման հետ մեկտեղ ելույթ կունենա 12-16 տարեկան 22 բանախոս: Նրանք խոսելու են իրենց ամենահամարձակ ու ամենահետաքրքիր գաղափարների մասին:

Խոսնակներից Յուլիանան կխոսի սեփական կարծիքի և այն արտահայտելու կարևորության մասին: Ռուբենը կներկայացնի այն բոլոր խնդիրներն ու դժվարությունները, որոնց բախվում են այն մարդիկ, ովքեր Հայաստանում որոշում են գիտնական դառնալ: Մերին կխոսի այն մասին, թե ինչ հետաքրքիր և յուրահատուկ հարցեր են տալիս երեխաներն իրենց ծնողներին, և թե ինչքան կարևոր է դրանց պատասխանները ստանալը: Ռոբերտը կներկայացնի տեսախաղերի ուսուցողական հատկությունները և կպատմի այդ ոլորտում ունեցած իր հաջողությունների մասին: Որոշ ելույթներ ուղղված են բնապահպանությանը, օրինակ` Արտաշեսը կպատմի Սևանի աղտոտվածության մասին և կառաջարկի իր լուծումները կապված այս խնդրի հետ: Ելույթ կլինի նույնիսկ տան միակ երեխաների մասին:

Նշենք, որ [email protected] 2017-ը հնարավոր է դարձել Վորլդ Վիժն Հայաստանի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության և  նրանց աջակցության շնորհիվ:

Նախորդ տարվա [email protected] միջոցառումը կրում էր «Երազանքի հակառակ կողմում» խորագիրը: Այս տարվա բոլոր ելույթները նույնպես կտեսագրվեն և ավելի ուշ կտեղադրվեն միջոցառման կայքում, ինչը կնպաստի հայ երեխաների բարձրաձայնած խնդիրների տարածմանը հանրության առավել լայն շրջանակներում: