Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի

Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի: Այս մասին հայտարարել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

https://www.facebook.com/zuck/posts/10103831654565331?pnref=story

«Այսօր առավոտյան ֆեյսբուքի համայնքի ներկայացուցիչների թիվը պաշտոնապես 2 միլիարդի է հասել սահմանը: Մենք առաջ ենք գնում աշխարհը միավորելու հարցում, և այժմ եկեք համատեղ ուժերով մարդկանց ավելի մոտենցնենք իրար: Մեծ պատիվ է ձեզ հետ լինել այս ճանապարհորդության ընթացքում»,- գրել է Մարկ Ցուկերբերգը իր պաշտոնական էջում:

Facebook-ի օգտատերերի թիվը 1 միլիարդի սահմանը հատել էր 2015-ի ամռանը, որոնց թիվը ևս 1 միլիարդով ավելացավ 2 տարվա ընթացքում:

Նշենք, որ Facebook-ը աշխարհում ամենատարածվցած սոցցանցն է: Այն շարունակում է հանդես գալ նորույթներով՝ ավելացնելով նոր հնարավորություններ ու գործառույթներ, որոնցից շատերը ընկերությունը ներկայացրել էր այս տարվա F8 կոնֆերանսին, որոնց մասին կարող եք տեղեկանալ այստեղ: