Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 29)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 29)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

SamCard Pro

Գինը՝ 3.99$ – անվճար

SamCard-ով հնարավոր է սկանավորել և թվայնացնել բիզնես այցեքարտերը և պահպանել դրանք էլեկտրոնային տարբերակով:

screen696x696 (5) screen696x696 (3) screen696x696 (2)

DMD Panorama

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածով կարելի է ստանալ պանորամիկ նկարներ, այն կարողանում է դիմային տեսախցիկով պանորամիկ սելֆիներ անել ու ունի պանորամաների մեծ տեսադարան (ավելի քան 1,3 մլն նկար): DMD-ն նաև հնարավորություն է տալիս պատկերի embed կոդը տեղադրել կայքում կամ բլոգում:

Pixagram

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս խմբագրել լուսանկարները` ավելացնելով ֆիլտրեր, էֆեկտներ, շրջանակներ, տեքստեր և այլն: Այն բավական պարզ է աշխատում ու արագ:

The Lonely Beast 123

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը սովորեցնում է երեխաներին հաշվել: Խաղի հերոսը միայնակ հրեշ է, որը շատ է սիրում շրջապատում ամեն ինչ հաշվել` սկսած ծաղիկներից մինչև ձկնիկներ: