Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 30)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Sky to Fly: Faster Than Wind 3D Premium

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է թռչել, կրակել և վերացնել թշնամիներին: Այստեղ պետք է կատարել 20 առաջադրանք, հասանելի են 10 անիմացիոն եռաչափ տեղանքներ, 12 տարբեր կերպարներ:

Perfect Me

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա ինքնակատարելագործման համար նախատեսված հավելված է, որն օգնում է հասնել նպատակներին, ժամանակին անել ծրագրած գործերը: Perfect Me-ն ժամանակ առ ժամանակ հիշեցնում է անելիքների մասին:

Pixel Adventure Stickers

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա սթիքերների փաթեթ է, որը ներառում է 16 անիմացիոն պիքսելային ոճով պատրաստված սթիքերներ: Դրանք կարող են նոր երանգ հաղորդել վիրտուալ զրույցին:

Sero

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա մինիմալիստական ոճով պատրաստված փազլ խաղ է: Այն ունի 60 մրցութային փուլ: Sero-ն գնդակ է, որի միջոցով պետք է հավաքել եռանկյունի անիմացիոն պատկերներ:

sero sero1 sero2

Time Manager

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է արդյունավետ կառավարել ժամանակը, պլանավորել օրվա անելիքները և վերլուծել ծախսած ժամանակը: