Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

1979 Revolution: A Cinematic Adventure Game

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս խաղը դուր կգա պատմական արկածներ սիրողներին: Այստեղ դուք խաղում եք Ռեզա անունով ֆոտոլրագրողի կերպարով, որը ձերբակալվում է Իրանում: Խաղը հիմնված է իրական դեպքերի վրա:

Division Flashcard Match Games

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված փազլ է: Մաթեմատիկական գլուխկոտրուկները կզարգացեն երեխայի տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու կարողութունը:

The Shadow Sun

Գինը՝ 2.99$ – անվճար

Հնագույն քաղաք Շարը աստիճանաբար խորհրդավոր մթության մեջ է թաթախվում: Պետք է հանել սուրը և առաջնորդել մարտիկներին, պայքարել ու կռվել միստիկ թշնամիների դեմ: Խաղում կան նաև տրամաբանական փազլներ, որոնց միջոցով կբացահայտվեն գաղտնիքներ ու կհայտնվեն խաղը շարունակելու նոր ուղղություններ ու բանալիներ: