Gmail-ը համարվում է լավագույն էլեկտրոնային փոստային ծառայություններից մեկն աշխարհում: Այն շատերի առօրյայի անբաժանելի մասն է կազմում: Այն առաջարկում է գործիքներ՝ արագ և հարմարավետ աշխատանքի համար: Բայցևայնպես առաջարկում ենք ևս 6 միջոց էլ. փոստի ավելի համակարգված և արդյունավետ կառավարման համար:
Handle
Gmail-ը վաղուց արդեն շատերի աշխատանքային գլխավոր գործիքներից մեկն է: Այս web-հավելվածը թույլ է տալիս միացնել էլ. փոստին օրվա պլանների մասին տեղեկացնեղ պանել, որը թույլ կտա հեշտ կառավարել օրը: Ինչպես նաև հնարավոր է պանելում կցել սպասող իրադարձությունների հետ կապված թեմատիկ նամակները:
Rename Email
Բոլորս էլ գիտենք, որ էլ. նամակների «Թեման» պետք է հնարավորինս հստակ ներկայացնի տվյալ նամակի բովանդակությունը, սակայն հաճախ ստանում ենք ոչինչ չնշանակող կամ էլ դատարկ «Թեմայով» նամակներ, որոնք այս web-հավելվածի միջոցով հնարվոր է խմբագրել, արագ կողմնորոշվելու նպատակով անվանումներ տալ դրանց, այդպիսով կարգի բերել էլ. փոստը:
Simple Gmail Notes
Էլ. փոստը կարգի բերելու ևս մեկ միջոց էլ նամակներին սեփական նշումները ավելացնելն է: Simple Gmail Notes-ը Gmail-ը դարձնում է յուրահատուկ նոթատետր, որում հարմար է նշումներ կատարելը և գործողությունների ցանկեր կազմելը, բացի այդ էլ այն թույլ է տալիս թողնել մեկնաբանություններ: Նշումները պահպանվում են Google Drive-ի ձեր հաշվում, այնպես որ դրանք մշտապես կլինեն ձեր ձեռքի տակ՝ անհրաժեշտության պարագայում:
SnipHero
Եթե ցանկանում եք նամակին կցել որևէ անիմացիոն նկար կամ վիդեո, ապա հարկավոր է անցում կատարել հատուկ ծառայության էջ, որտեղից էլ փնտրել անհրաժեշտ բովանդակությունը: Բայց կա մեկ այլ միջոց. Spin Hero-ն թույլ է տալիս միանգամից Gmail-ում փնտրել պահանջվող կոնտենտը YouTube, Twitter, ProductHunt, Giphy և այլ ծառայություններում՝ արագացնելով այդ գործընթացը:
Gmail Sender Icons
Այս web-հավելվածի միջոցով էլ արագ կհասկանաք և կկողմնորոշվեք, թե ով է նամակի հեղինակը, քանի որ այն ստացված նամակներին ավելացնում է ուղարկողի ավատարը: Նույնիսկ կարիք չի լինի կարդալ նամակների վերնագրերը և արդեն կհասկանաք, ինչպես վարվել դրանց հետ:
Templates for Gmail
Եվս մեկ օգտակար միջոց բոլոր նրանց համար, ովքեր ստիպված են միևնույն բովանդակությամբ նամակն ուղարկել բազմաթիվ անգամ: Եթե հոգնել եք կրկնօրինակելուց, ապա Templates for Gmail-ի միջոցով կարող եք պատրաստել մի քանի կաղապարներ և ուղարկել դրանք մեկ քլիքով: