Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Display Go ○ LED banner that scrolls ticker texts

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք ձեր մտքերն արտահայտնել յուրահատուկ էֆեկտներ կիրառելով, դրանք վիզուալիզացնել և կիսվել ընկերների հետ նաև սոցցացներում:

Week Cal Widget for iOS calendar 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա կօգնի արագ տեղեկանալ շաբաթվա ընթացքում սպասվող բոլոր իրադարձություններին: Առանց սարքավորումն արգելաբացելու էկրանին ցույց կտա օրացույցով սպասվելիք իրադարձությունը:

screen696x696 (5) screen696x696 (4) screen696x696 (3)

Cutie Monsters Jigsaw

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածը կսովորեցնի փոքրիկներին ճանաչել թվերը ու հաշվել փոքր հրեշներին: Հավելվածն ունի 30-ից ավելի նկարազարդած էջեր, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն ուսուցումը:

Materials – Commodities Reimagined

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հետևել տարբեր ապրանքների շուկայական գների տատանմանը: