Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Ridge Racer Slipstream

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա արագություն սիրողների համար է: Գերազանցիր արագությամբ մրցակիցներիդ, հավաքիր միավորներ և զբաղեցրու առաջին հորիզոնականը՝ հաղթահարելով նոր փորձություններ:

Seek – Rewards through Adventure

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս խաղը կարող է հետաքրքրել Pokemon Go-ի սիրահարներին: Սա նույնպես կարելի է խաղալ լրացված իրականության (augmented reality) միջոցով: Իրական վայրերում պետք է գտնել գանձեր:

Dino Tales

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս եռաչափ խաղի միջոցով հնարավոր է ճամփորդել դինոզավրերի աշխարհում, կատարել բացահայտումներ մինի-խաղերի միջոցով: Կարելի է խաղալ 7 տարբեր դինոզավրերի հետ:

Monsters have feelings too!

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա դուր կգա բառախաղեր սիրողներին: Այստեղ պետք է գտնել և կազմել նոր բառեր:

Pool Break 3D Billiards 8 Ball, 9 Ball, Snooker

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա 3D բիլիարդ խաղ է: Այստեղ հնարավոր է խաղալ նաև արհեստական ինտելեկտով օժտված հակառակորդի դեմ, օնլայն ընկերների հետ, կամ էլ այլ խաղացողների հետ: