Կազմակերպիչները խոսեցին եզակի՝ «EPIC» ռոք փառատոնի մասին

EPIC միջազգային նախագծի շրջանակներում կայանալիք EPIC Օpen Air Rock Fest 2017 նախագծի մամուլի ասուլիսին կազմակերպիչները ներկայացրել են միջոցառման նպատակը, ծանոթացրին մասնակցության պայմաններին և օրակարգին:

Մամլուլի ասուլիսին ներկա էին «EPIC» նախագծի համահիմնադիրներ, ինչպես նաև գործընկեր կառույցների և ընկերությունների՝ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի ռոք ասոցիացիայի, «Ռոստելեկոմ» Հայաստանի, «Ռադիո Վան»-ի և խմբերի ներկայացուցիչներ։

«Ռոստելեկոմը» աջակցում է նախագծի իրականացմանը և կազմակերպչական աշխատանքներին, փառատոնին ներկայանալու է առանձին տաղավարով։

EPIC Օpen Air Rock Fest 2017 կմեկնարկի օգոստոսի 12-13-ը Ծաղկաձոր քաղաքում:

EPIC Օpen Air Rock Fest2017-ը արդեն իսկ ճանաչվել է ԱՊՀ երկրների տարածքում անցկացվելիք լավագույն 5 երաժշտական փառատոններից մեկը։

«Սա հրաշալի տոն է ոչ միայն ռոքասերների այլ նաև բոլոր երաժշտասերների, ինչպես նաև իրենց երաժշտական էմոցիաները բացահայտել ցանկացողների համար: Փառատոնի նպատակն է միավորել հազարավոր երաժշտասեր մարդկանց, ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդկային հույզերի, էներգետիկայի բախումը կվերածվի իսկական հրավառության: Մասնակիցներին հնարավորություն կընձեռվի վայելել հայտնի ռոք խմբերի կենդանի կատարումները»,—նշեցին փառատոնի հիմնադիրները։

Միջոցառմանը  հանդես կգան ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Եվրոպայից  և այլ երկրներից հրավիրված երաժիշտներ: Մասնակից խմբերի կազմում են ԴՈԳՄԱ / DOGMAVostan Hayots – Ոստան ՀայոցVordan KarmirEMPYRAYRozen TalNemraVishup EnsembleThe Black Marrows:

Նախագծի մասին մանրամասները ներկայացված են այստեղ: