Լևոն Բրուտյանի հիմնած Collectly-ն ստացել է $1,9 միլիոն ներդրում

Լևոն Բրուտյանի հիմնած Collectly-ն ստացել է $1,9 միլիոն ներդրում

ԱՄՆ-ում հիմնադրված հայկական Collectly սթարթափը ստացել է $1,9 միլիոն սաղմնային ներդրում՝ GoAhead Venturs-ի ղեկավարությամբ և մի շարք վենչուրային հիմնադրամների և ներդրողների մասնակցությամբ, այդ թվում նաև հայկական Granatus Ventures-ի, HIVE-ի, Lightspeed Venture Partners-ի, Index Ventures-ի, WTI-ի, IT-Farm-ի, Cabra.vc-ի և այն: Ներդրումը կօգտագործվի նորաստեղծ բիզնեսի առաջխաղացման նպատակով:

Collectly-ն հեշտացնում է պարտատերերի գործը, մեքենայական ուսուցմամբ այն դյուրին է դարձնում պարտքերը հավաքելու գործընթացը:  Սթարթափի համահիմնադիր Լևոն Բրուտյանն աշխատել է պարտքերի հավաքագրման գործակալությունում, ըստ նրա՝ Collectly-ն 2-3 անգամ արդյունավետ է ի տարբերություն ավանդական մեթոդներով աշխատող գործակալությունների: Դրանց մեծամասնությունը դեռ աշխատում է փոստով թղթե նամակներ ուղարկելու և հեռախոսազանգերի միջոցով, իսկ Collectly-ն առաջարկում է բոլոր գործարքները կատարել օնլայն, հետևել դրանց ընթացքին, տվյալներ հավաքել պարտապանների մասին, տեղեկանալ նրանց արձագանքներին:

Նշենք, որ սթարթափը մասնակցել է ամերիկյան ամենահայտնի աքսելերատորներից մեկի`Y Combinator-ի ծրագրին: Այժմ այն կենտրոնացած է Միացյալ Նահանգներում առողջապահական ոլորտում ծրագրեր իրականացնելու վրա, որի համար համագործակցում է Athena Health և DrChrono ընկերությունների հետ: