Nokia-ն պաշտոնապես ներկայացրել է թարմացված 105 և 130 մոդելները

Պաշտոնապես ներկայացվել է թարմացված դիզայնով 105 և 130 մոդելները: HMD Global ընկերությունը, որը զբաղվում է Nokia-ի նոր հեռախոսների մշակմամբ, որոշել է թարմացնել ֆիննական ընկերության հին մոդելները: Nokia 105-ը ստացել է գունավոր դիսփլեյ (1,8 դյույմ), հեռախոսը հասանելի 1 և 2 SIM-քարտերով: Այն աշխատում է 2G ցանցում, մարտկոցը 800 մգԱ, որն ապահովում է սպասման ռեժիմում մեկամսյա աշխատանք կամ էլ հնարավոր է 15 ժամ անդադար զրուցել:

Nokia 105-ը թույլ է տալիս պահպանել մինչև 500 sms հաղորդագրություն, իսկ հեռախոսագիրքը տեղավորում է 2000 կոնտակտ: Հեռախոսը համալրված է FM-ռադիոյով և microUSB 2.0 մուտքով, տեսախցիկ չունի:

Nokia 130-ը նույնպես թողարկվել է 1 և 2  SIM-քարտերի հնարավորությամբ: Այս մոդելում ավելի դիմացկուն մարտկոց է տեղադրվել (1200 մգԱ), ունի FM-ռադիո, Bluetooth և microSD՝ մինչև 32 Գբ հիշողության քարտի հնարավորությամբ, որում կարելի է պահպանել երգերը: Բացի այդ էլ հեռախոսն ունի  VGA-տեսախցիկ:

Nokia 105-ի նման Nokia 130-նն աշխատում է Nokia Series 30+ հարթակի վրա, այստեղ նույնպես կգտնեք լեգենդար Snake Xenzia խաղը: Այս տարի Nokia-ն ներկայացրեց վերածնված Nokia 3310-ը, գուցե այս մոդելները նույնպես կարողանան մեծ հետաքրքրություն առաջացնել: 5 փաստ վերածնված Nokia 3310-ի և ընկերության սմարթֆոնների նոր շարքի մասին կարող եք կարդալ այստեղ: