Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 19)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

GRIDy – Photo Widget

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է էկրանին տեղադրել նախընտրելի նկարներն ու GIF-երը և ամեն անգամ էկրանը արգելաբացելիս տեսնել դրանք:

Mini Calculator Keyboard – Pluskey

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս ստեղնաշարը միանգամից դարձնել հաշվիչ: Հաղորդագրություն գրելու ընթացքում կարող եք հաշվումներ կատարել:

Data Widget

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածն արդեն հասանելի է նաև Apple Watch-ի համար: Նախատեսված է նրանց համար, ովքեր մշտապես ցանկանում են տեղյակ լինել տվյալ պահին օգտագործվող տվյալների քանակի մասին:

screen696x696 (6) screen696x696 (7) screen696x696 (8)

Alter Vú – Dead Reckoning 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է փրկել մթության մեջ սուզված աշխարհը: Սա արկածային խաղ է, որտեղ պետք է նոր վայրեր բացահայտել, լուծել տրամաբանական խնդիրներ:

Art in Motion

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է որ միայն ստեղծել նկարներ, այլ նաև շարժում հաղորդել այդ նկարներին: Այն թույլ է տալիս ստեղծել անիմացիոն շարժվող պատկերներ: