Android համակարգում ներդրվել է վիրուսների սկաներ

Android համակարգում ներդրվել է վիրուսների սկաներ

Google-ը ուժեղացնում է իր մոբայլ օպերացիոն համակարգի պաշտպանությունը: Ընկերությունը սկսել է ավելացնել նոր Play Protect ֆունկցիա բոլոր Android համակարգերում, որոնք օգտագործում են  Google Mobile Services 11 և նորերը:

Սմաթֆոնի կամ էլ պլանշետի կարգավորումների Google բաժնի անվտանգության պատուհանում կավելանա «Հավելվածների ստուգում» կետ: Այստեղ կարող եք տեսնել արդյոք վնասակար հավելվածներ կան ձեր սարքավորման մեջ:

Նշենք, որ հարկավոր չէ անընդհատ ստուգել, քանի որ պաշտպանիչ համակարգը մշտապես գործում է: Այս ֆունկցիայի նկարագրությունում նշվում է, որ Google Play Protect-ը կանոնավոր կերպով սկանավորում և ստուգում է հավելվածները և սարքավորումը անվտանգության սպառնալիքներից խուսափելու համար:

Հաղորդվում է, որ ավելի ուշ նմանատիպ ֆունկցիա կավելանա  Google Play-ում: Այն կծանուցի խնդիրների հայտնաբերման դեպքում կամ էլ կհայտնի դրանց բացակայության մասին հավելվածը բեռնելու ընթացքում, ինչպես նաև արդեն իսկ բեռնած հավելվածների թարմացման ժամանակ: