Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Grocery List – Remember To Buy

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է ստեղծել խելացի ցուցակներ, որոնք կօգնեն ժամանակին կատարել անհրաժեշտ գնումները: Անելիքների կարևորությունը հնարավոր է տարբերակել գույներով:

Princess Games for Girls Games Unicorn Kids Puzzle

Գինը՝ 2.99$ – անվճար

Փոքրիկների համար նախատեսված այս փազլ խաղում պետք է օգնել արքայադստերը, որպեսզի նա զվարճալի ընկերների հետ ստեղծի հեքիաթային աշխարհ:

Oflow 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի ստեղծարար մոտեցում ցույց տալ ցանկացած նպատակի հասնելու համար: Նշումներ կատարեք, նախանշեք այն ճանապարհը որով ցանկանում եք հասնել սահմանված նպատակներին:

Wordid – Word Game

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա զվարճալի բառախաղ է: Հարկավոր է սահմանված ժամանակում խառնված տառերից հավաքել ճիշտ բառեր:

WiTop HD

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը արագորեն կկապի ձեր սմարթֆոնը կամ էլ պլանշետը հեռուստացույցին, վերջինս կծառայեցնի որպես էկրան: