Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Blicke

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա տրամաբանական փազլ խաղ է: Պետք է գունավոր աղյուսները հասցնել համապատասխան նպատակակետերին և հավաքել միավորներ:

screen696x696 (3) screen696x696 screen696x696 (1)

Reckless Racing HD

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է հնարավորինս արագ հաղթահարել դժվարանցանելի ճանապարհները, լինել առաջինը և հաղթել:

Avoid It

Գինը` 2.99$ – անվճար

Սա դուր կգա մեկ հպումով խաղերի սիրահարներին: Հարկավոր է գոյատևել և առաջ շարժվել մութ միստիկ աշխարհում, հասնել վերջնակետին և վաստակել միավորներ:

QuickClip

Գինը` 0.99$ – անվճար

Այստեղ կարելի է պահպանել և համակարգել պատճենած տեքստերը: Ստեղծել հատուկ թղթապանակ և դասակարգել դրանք՝ ըստ ցանկության: Տվյալները կարելի է սինքրոնացնել բոլոր սարքավորումների հետ՝ iCloud-ի միջոցով:

Pocket Files Pro

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի կառավարել մեդիա ֆայլերը: Հնարավոր է հեշտորեն թաքցնել լուսանկարները, տեսանյութերը, ֆայլերը: