Ինչպե՞ս Telegram-ով ուղարկել ինքնաոչնչացող նկարներ և տեսանյութեր

Telegram-ը համալրվել է նոր գործառույթով, այժմ հնարավոր է անձնական նամակագրությամբ ուղարկել ինքնաոչնչացվող նկարներ և տեսանյութեր, դրանց ջնջվելու ժամանակը կարող եք ինքնուրույն սահմանել: Այս գործողության համար կարող եք գործածել մենյուում ավելացած ժամացույցի կոճակը:

Ուղարկված նկարի կամ տեսանյութի ինքնաոչնչացման ժամանակի հետհաշվարկը կսկսվի այն պահից, երբ հասցեատերը կբացի այն: Երբ ժամանակը լրանա, ապա ֆայլը մեկընդմիշտ կվերանա, այդ թվում և գաղտնի չաթից: Եթե օգտատերը փորձի screenshot անել ինքնաոչնչացվող նամակը, անմիջապես այդ մասին ծանուցում կստանաք:

 

Telegram-ում կգտնեք մի քանի նորույթներ. այժմ հեշտացել է սթիքերների ընտրությունը, հնարավոր է դարձել սթիքերներ փնտրել՝ մեծացնելով դրանց էջը ամբողջ էկրանով: բացի այդ էլ բարելավվել են լուսանկարների խմբագրման գործիքները: Այս ամենը արդեն հասանելի է iOS և Android օգտատերերի համար: