Ucom-ի U! կանխավճարային բաժանորդներն անսահմանափակ կզանգեն Ռուսաստանի ՄեգաՖոն ցանց

Այսուհետ Ucom-ի U! կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներն անսահմանափակ կզանգեն Ռուսաստանի ՄեգաՖոն ցանց: Մասնավորապես U!1000 սակագնային պլանի բաժանորդները կկարողանան Ucom ցանցի ներսում խոսելու համար նախատեսված անսահմանափակ րոպեներն օգտագործել նաև Ռուսաստանի ՄեգաՖոն ցանցում գտնվող իրենց մտերիմներին  զանգելու համար: Իսկ U!1500, U!2000, U!3000 սակագնային պլանների բաժանորդներն  անսահմանափակ կզանգեն նշյալ ուղղությամբ  իրենց սակագնային պլանում ներառված րոպեներն սպառելուց հետո:

«Մեր ընկերությունն աշխատում է հանդես գալ նորարարական լուծումներով և ինչ-որ չափով նաև գերազանցել բաժանորդների սպասումները», – նշում է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ ներառումների վավերականության ժամկետի ավարտից հետո բաժանորդները կշարունակեն զանգել ՄեգաՖոնի համարներին 15 դրամ/րոպե բացառիկ սակագնով, եթե մինչ այդ ներառումներն ավտոմատ չեն ակտիվացել հաշվին բավարար գումար չլինելու պատճառով: