Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Domino Drop

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է տրամաբանորեն դասավորել վերևից իջնող դոմինոները:

Angry Birds Blast

Գինը՝ 1.99$ – անվճար

Angry Birds Blast-ի 250 աշխարհ ձեր տրամադրության տակ է: Ազատեք թռչուններիին, հավաքեք միավորներ և ստացեք հավելյալ բոնուսներ:

Preset

Գինը՝ 1.99$ – անվճար

Խմբագրեք Ձեր լուսանկարները՝ օգտագործելով 27 ֆիլտրերը ու ստեղծեք նորերը: Ստացված արդյունքներով կիսվեք տարբեր սոցիալական ցանցերում և այլ հավելվածներում:

Stickyboard 2

Գինը` 4.99$ – անվճար

Stickyboard-ը կվերածի ձեր iPad-ի էկրանը սպիտակ գրատախտակի, որի վրա փակցվում են տարբեր չափսերի ու գույների սթիքերներ: Սա շատ հարմար ծրագիր է` արագ նշումներ կատարելու համար:

Supermarket Management 2 (Full)

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում փոքրիկ խանութը կարող եք դարձնել մեծ սուպերմարկետ: Պետք է գոհացնել քմահաճ հաճախորդներին: 49 տարբեր բարդության փուլերի ընթացքում աստիճանաբար պետք է մեծածցնել բիզնեսը և կառավարել բոլոր գործերը:

supermarket supermarket1

Supermarket Management 2 HD (Full)

Գինը` 4.99$ – անվճար

Սա նախորդ խաղի HD տարբերակն է: Ավելի որակյալ, թարմացված դիզայնով: Խաղի էությունը նույնն է:

supermarkethd supermarkethd1