Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

NoLocation 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի օգնությամբ հնարավոր է հեռացնել լուսանկարների տեղի մասին տվյալները: Արագ և հեշտ կարելի է հեռացնել EXIF-տվյալները:

nolocation nolocation1 nolocation2

Best Decision

Գինը` 2.99$ – անվճար

Սա նախատեսված է նրանց համար, ովքեր դժվարանում և տատանվում են որոշումներ կայացնելիս: Այս հավելվածը կօգնի հնարավորինս արդյունավետ և ճիշտ որոշումներ ընդունել: Օրինակ՝ ինչ մեքենա գնել, ուր գնալ ճամփորդելու և այլն:

Gravitations – Player Made Missions

Գինը` 1.99$ – անվճար

Սա խաղ է` նախատեսված ֆիզիկայի ու փազլների սիրահարների համար: Խաղում պետք է կառավարել տիեզերանավի ընթացքը` խուսափելով արգելքներից ու հաշվի առնելով գրավիտացիոն ուժի ազդեցությունը:

Stickify 

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք ստեղծել սեփական սթիքերները և օգտագործել դրանք iMessage-ի զրույցներում:

Focus Keeper : Work & Study Timer

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի կենտրոնանալ և ճիշտ բաշխել ուժերը սովորելու կամ էլ աշխատանքային պրոցեսում: Ընտրեք մեկ գործողություն և կենտրոնացեք միայն դրա վրա, սահմանեք ժամանակ և առանց շեղվելու զբաղվեք միայն դրանով: