GoPro-ի հավելվածը ինքնուրույն կստեղծի Story-ներ Instagram-ի համար

GoPro ընկերությունը թողարկել է Quik-ի նոր տարբերակը, որն օգնում է արագ մոնտաժել Hero տեսախցիկով նկարահանած վիդեոկոնտենտը: Գլխավոր նորույթը QuikStories ֆունկցիան է, որն ավտոմատ կերպով սոցցանցերի համար Story-ներ է ստեղծում՝ Instagram-ում, Vkontakte-ում և Snapchat-ում հրապարակելու հնարավորությամբ:

QuikStories-ն ամեն ինչ անում է ինքնուրույն՝ վիդեոն բեռնում է սմարթֆոնի մեջ և խմբագրում, մշակում այն, օգտատերերին մնում է միայն այն հրապարակել սոցցանցերում:

Այս նորամուծությունը սակայն ունի սահմանափակումներ, այն աշխատում է GoPro Hero 5 սերիայի մոդելների վրա, որոնք թողարկվել են անցած տարի աշնանը: Բացի այդ էլ այս ֆունկցիան ինքն է ընտրում համեմատաբար հաջողված կադրերը՝ հենվելով մեքենայական ուսուցման և տեսախցիկում ներկառուցված տվիչներիի վրա: